Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է 4 մլն դրամ. Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հետազոտվում են ապացույցները

Նոյեմբեր 29,2021 20:15

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյան) նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցի հիմքում՝ Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։ Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։ Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։

Սա Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված երրորդ հայցն է:

Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ դատական նիստի ընթացքում ժամանակ է խնդրել ապացույցներին ծանոթանալու և իր դիրքորոշումը հայտնելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 16:30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930