Նոյեմբերի 26-ին Հայրենիք է վերադարձել զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը։
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են գրեթե բոլոր քաշային կարգերում։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ։
Կարդացեք նաև
Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքներով հայկական թիմը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին։
Նոյեմբերի 19-ից 26-ն անցկացված առաջնությանը մասնակցում էին 22 երկրների մարզիկ զինծառայողներ։
ՀՀ ՊՆ