Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում Արցախի հարցը մոռացության է մատնվում ու այսօր սեղանին դրվում է Սյունիքի հարցը»

Նոյեմբեր 29,2021 16:55

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Հենարան» ակումբում խորը մտահոգություն արտահայտեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Սոչիում Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո հայտարարել է, թե Թուրքիան բավարարված է հայ-ադրբեջանական պայմանավորվածություններով: «Բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց Թուրքիայի արտաքին գերատեսչությունը երբեք չի ասել, թե բավարարված է հանդիպումով: Ի՞նչ է տեսել Չավուշօղլուն: Հայաստանում ո՞վ գիտի, որեւէ քաղաքական ուժ տեղյա՞կ է:

Մեկ այլ բան: Սոչիում չխոսվեց կամ գրեթե չխոսվեց մեր ռազմագերիների մասին: Ասվում է՝ պատանդներ եւ բռնի պահվող անձեր: Ի՞նչ է ստացվում, Հայաստանը համաձայնե՞լ է, որ մենք Ադրբեջանում ռազմագերիներ չունենք: Պատանդը ո՞րն է, երբ մարդը ծառայության մեջ է կամ գնացել է իր հայրենիքը պաշտպանելու եւ իրեն գերեվարել են: Բա պատանդ պահող պետության ղեկավարի հետ գնում ես ու ի՞նչ ես խոսում, խաղաղությունի՞ց: Ինչո՞ւ չես ասում, որ մեր պատանդներին վերադարձնեն: Եթե պատանդներիդ հետ չես ուզում, ռազմագերիների մասին լռում ես, սահմանին թշնամիդ իրեն լկտի է պահում, հարձակվում է քո վրա, դու դրանց մասին ասելիք չունե՞ս: Ավելին, արգելված զենքերի ու զինատեսակների կիրառելու մասին է՞լ ասելու բան չկա: Այդ հարցերն ո՞վ է բարձրացնելու: Ինչ-որ մի կաֆել ծախո՞ղ կամ տաքսի՞ստ պետք է գնա ֆոսֆորային զենքի օգտագործման մասին հարց բարձրացնի: Դա երկրի գլխավոր բանակցողի կամ արտգործնախարարության, եթե այդպիսին կա, անելիքն է: Իրենք մեր դեմ չեղած բաները ամբողջ աշխարհին ներկայացնում են, գոյություն չունեցող հարցերով մեզ դատապարտում, իսկ մեր պետությունը միջազգային հարթակներում լռում է:

Այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում Արցախի հարցը մոռացության է մատնվում, փակվում է: Ու այսօր սեղանին դրվում է Սյունիքի հարցը: Արդեն քննարկվում է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը»,-ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930