Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը չի մեկնաբանում Հնդկաստանի դեսպանության հայտարարությունը

Նոյեմբեր 29,2021 16:41

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանություն խնդրեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մասին, որտեղ անդրադարձ կար Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի վերաբերյալ հնդիկ ուսանողներից ստացված բազմաթիվ դժգոհություններին, տարբեր նպատակներով ուսանողներից գումար շորթելուն, պրոֆեսորադասախոսական կազմին: Դեսպանատունը նաեւ հորդորում էր հնդիկ դիմորդներին չդիմել այդ համալսարան:

«Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանության այն հայտարարությունը, որն ուղղված է իր քաղաքացիներին, ԿԳՄՍ նախարարության կողմից մեկնաբանման ենթակա չէ»,-Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930