Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժեց նախարարության միջնորդությունը. Զարուհի Նախշքարյանը պատասխանատվության չի ենթարկվի

Նոյեմբեր 29,2021 16:24

«Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել»,- քիչ առաջ ԲԴԽ նիստի ընթացքում որոշում հատված ընթերցեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել ու նշել. «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930