Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում այսօր կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանը, Հարություն Գուլյանը, Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը, Աշտարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, մարտական գործողությունների մասնակիցներ, զոհված զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մանկավարժներ և համայնքի բնակիչները:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վախթանգ Կարապետյանի, Գևորգ Մելքոնյանի, Կարապետ Մելքոնյանի, Սամվել Մելքոնյանի, Տիգրան Մելքոնյանի և Արտյոմ Բալայանի սխրանքները հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով քաջորդիների հիշատակին:
Հուշակոթողի բացման միջոցառումն ուղեկցվել է օրհնության կարգով, հնչել են հերոսներին նվիրված ստեղծագործություններ:
Հովհաննավանք վանական համալիրում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր նահատակների:
Կարդացեք նաև
Հավերժ փառք:
Արագածոտնի մարզպետարան