Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմն ինձ ստիպեց 44 օր գրել». «44 զարկի զարկերակներ» գրքի հեղինակ

Նոյեմբեր 29,2021 15:30

Օրերս կայացավ ռուսաստանաբնակ գրող Նոնա Բադալյանի «44 զարկի զարկերակներ» գրքի շնորհանդեսը: Գիրքը գրվել է պատերազմից հետո, նվիրված է ողջ եւ անմահացած հերոսների հիշատակին, գիրքը հրատարակել է «ՄԱՐԻ» հրատարակչությունը: Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն ընթերցողները, գրողի հարազատները, այլ հերոս տղաներն ու գրքում իրենց ներդրումն ունեցած մարդիկ:

Զրուցեցինք հեղինակի՝ Նոնա Բադալյանի հետ:

«Վաղուց եմ գրում, պատերազմն ինձ ստիպեց ավելի կարոտել հայրենիքս ու զգացածս հանձնել թղթին: Պատերազմը յուրաքանչյուր հայի մեջ ինչ-որ բան փոխել է, իսկ ինձ ստիպեց 44 օր ամեն օր գրել: Գրում էի բանաստեղծական ոճով, սակայն ասելիք միշտ կար ու շատ էր…Այսպես ծնվեց գիրքս»,-ասում է հեղինակը: Հավելում է, որ հերոսներին ընտրել է պատահականության սկզբունքով:

«Հերոսներս 19 հոգի են, որոնք ամեն բան տվել են իրենց հայրենիքին, պայքարել հանուն թանկագին հողի: Գրքում տեղ գտած դեպքերն իրական են, որոնք պատմել են հենց հերոսները կամ անմահացած հերոսների հարազատները, ընկերները: Ամեն օրս լուսացրել եմ գրելով, առավոտյան կարդացել եմ գրածս, լաց եղել: Գնացել եմ Եռաբլուր եւ միայն այդ ժամանակ խաղաղված վերադարձել: ՌԴ-ում փորձել եմ գրելով խոսքս հասանելի դարձրել նաեւ տեղացիներին: Նոր գրքեր էլ, ի դեպ, սպասվում են, ընթացքի մեջ են»:

 

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930