Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե երբ կարող են քաղաքացիները ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ՝ երրորդ դեղաչափը: Ըստ նախարարի, երրորդ պատվաստումը խորհուրդ է տրվում ստանալ առաջին 2 դեղաչափերը ստանալուց 6 ամիս հետո: Նրա խոսքով, մասնագետները կազմել են կորոնավիրուսի դեմ խթանիչ պատվաստման սխեմա, համաձայն որի, եթե քաղաքացիները առաջին 2 դեղաչափը պատվաստվել են ոչ Moderna կամ Pfizer պատվաստանյութերով, ապա խթանիչ պատվաստման համար խորհուրդ է տրվում Հայաստանում առկա մյուս պատվաստանյութերից որեւէ մեկը ստանալ: Նախարարի խոսքով, այդպես պատվաստման ավելի բարձր արդյունավետություն է գրանցվում:
Ըստ նախարարի, ցանկալի է, որ խթանիչ պատվաստումները նախեւառաջ ստանան ռիսկի խմբերը՝ 65-ից բարձր քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները եւ բուժաշխատողները:
Այս պահի դրությամբ, պատվաստանյութի երրորդ դեղաչափը պարտադիր չէ, սակայն, Անահիտ Ավանեսյանի խոսքով, ըստ իրավիճակի կլինեն նոր որոշումներ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ