Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի օժանդակությունն Ադրբեջանին պետք է կրճատվի»․ Էլիզաբեթ Չուլջյան

Նոյեմբեր 29,2021 15:05

«Այսօր ԱՄՆ սենատում պետք է քննարկվի ԱՄՆ անվտանգության ընդհանուր բանաձեւը, որում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ջանքերով կա երկու բարեփոխում․ ԱՄՆ-ի օժանդակությունն Ադրբեջանին պետք է կրճատվի։ Նկատի ունենալով Ադրբեջանի հարձակողական դիրքը, 2020թ․-ի պատերազմը, այդ պատերազմի՝ մինչեւ այսօր վերջացած չլինելը՝ ԱՄՆ կառավարությունը չպետք է օժանդակություն տրամադրի Ադրբեջանին»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։

Նա շեշտեց, որ ԱՄՆ կառավարության՝ 2016թ․-ին Ադրբեջանին ֆինանսական օգնություն տրամադրելու հետեւանքը տեսանելի դարձավ նախորդ տարվա պատերազմի ընթացքում․ «Ամերիկյան տեխնոլոգիաներ օգտագործվեցին՝ թուրքական «բայրաքթարներ», եւ դրա դեմ պատժամիջոցներ պետք է լինեն։ Օրենքներ կան, ըստ որոնց՝ ամերիկյան տեխնոլոգիաները չպետք է օգտագործվեն խաղաղ բնակչության դեմ»։

Տիկին Չուլջյանի փոխանցմամբ՝ աշխատում են նաեւ այն ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ-ն մեծացնի օժանդակությունն Արցախին․ «ԱՄՆ կառավարությունը ոչ միայն պետք է կրճատի օժանդակությունն Ադրբեջանին, այլեւ հստակ պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակողական քայլերի դեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930