Այսօր մեկնարկում է կանանց բասկետբոլի Հայաստանի 2-րդ կանոնավոր առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են հինգ թիմեր՝ «Լես Ֆոքսիս», «Հատիս», «Երեւան Բասկետ», «Արցախ» եւ «Գյումրի»:
Թիմերը միմյանց մրցելու են հինգ շրջանով, շրջանաձեւ մրցակարգով, որի արդյունքով պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում: Մեկնարկային խաղում այսօր միմյանց հետ հանդիպելու են «Հատիսը» եւ «Երեւան Բասկետը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ