Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

COVID-19-ի «Օմիկրոն» շտամի մուտքը կանխելու համար ՀՀ-ն ո՞ր երկրներից եկող քաղաքացիների նկատմամբ կկիրառի սահմանափակումներ

Նոյեմբեր 29,2021 14:45

Հայաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքեր դեռ չեն գրանցվել, բայց մեր երկիրն էլ դրա տարածումը կանխելու համար տվյալ երկրներից եկող քաղաքացիների նկատմամբ որոշ սահմանափակումներ կկիրառի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ «օմիկրոն» շտամը տարածվում է արագորեն եւ դրա վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են։ Նա նշեց, որ այս շտամը ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում են հայտնաբերում, այլ հատուկ հետազոտությամբ, որը Հայաստանում կատարվում է:

Անահիտ Ավանեսյանը թվարկեց այն երկրների ցանկը, որտեղից եկող քաղաքացիները կընկնեն սահմանափակումների տակ. «Հարավաֆրիկյան Հանրապետության, Բոտսվանայի Հանրապետության, Լեսոտոյի Թագավորության, Նամիբիայի Հանրապետության, Զիմբաբվեի Հանրապետության, Մոզամբիկի Հանրապետության, Մադագասկարի եւ Տանզանիայի քաղաքացիների ժամանակավոր մուտքը ՀՀ սահմանափակել, սրանից բացի որոշակի սահմանափակումներ եւս կլինեն»:

Նախարարն ասաց, որ որոշ նմուշներ արդեն ուղարկվել են լաբորատորիա: Այս պահի դրությամբ, «օմիկրոն» շտամի դեպքեր Հայաստանում դեռ չեն գրանցվել, իսկ երբ այդ վիրուսը հայտնաբերվի, հանրությանն այդ մասին կտեղեկացնեն: Նոր շտամն, ըստ տիկին Ավանեսյանի, 50 մուտացիա է կրում, տարածումը սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930