Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ու Թուրքիան կաշխատեն Արցախի հարցը թաղել սահմանազատման ճանապարհին»․ Հակոբ Տեր-Խաչատրյան

Նոյեմբեր 29,2021 14:33

«Մեր մեծագույն մտահոգությունն այն է, որ Սյունիքը վտանգված է։ Իշխանության պարտվողական կեցությունը, անհայրենիք վիճակը խոսում են այն մասին, որ շատ զիջումների են պատրաստ։ ՀՅԴ-ն նեցուկ է սյունյաց աշխարհին եւ ամեն կերպ պատրաստ է պաշտպանել ՀՀ սահմանները»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը։

Անդրադառնալով Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը, որի ժամանակ հայտարարություն ստորագրվեց սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին, նա նշեց՝ այդ հանդիպման մեջ աշխարհացույց նորություն չկա, սակայն խնդիրները, ի դեմս սահմանագծման-սահմանազատման հարցերի, պահպանվել են․ «Դրանք երբեք չպետք է լինեն Արցախի կարգավիճակի հաշվին։ Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն կերպ աշխատելու են Արցախի հարցը թաղել սահմանազատման-սահմանագծման ճանապարհին՝ ՀՀ-ին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում»։

Տեր-Խաչատրյանը հիշեցրեց, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը պետք է վերականգնվի»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ապաշրջափակմանը, նա շեշտեց․ «Կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին։ Հաղորդակցության բացումը մտածված, հաշվարկված պետք է լինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930