Նոյեմբերի 29-ին Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):
Առաջարկը խորհրդարանում ներկայացրել է պատգամավոր Թրենթ Ցիմերմանը: Նրան են միացել նաև վեց խորհրդարանականներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ