«Մենք ձեր կողքին ենք այս մեծ պայքարում, հանուն որի դուք տալիս եք ամեն ինչ։ Թշնամին մեզանից շատերին քաջ հայտնի է եւ ընդհանուր։ Ցավոք, հայերը կոչված են ինքնուրույն դիմակայել այդ թշնամուն՝ առանց որեւէ մեկի օգնության»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր տեսակապի միջոցով հղված խոսքում մատնանշել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ՀՀ-ի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանը շատ ընկերներ ունի Եվրոպական խորհրդարանում․ «Մենք վճռական ենք՝ դառնալու հայ ժողովրդի ձայնը։ Մենք չենք պատրաստվում ձեզ մենակ թողնել։ Արցախահայությունն ունի ոտնահարված իրավունքներ, եւ մենք չենք լռելու, քանի դեռ այդ իրավունքները չեն վերականգնվել։ Եվրախորհրդարանի իմ գործընկերների անունից խոստանում եմ, որ մենք ձեր կողքին ենք լինելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ