Դուբայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Յան Նեպոմնյաշչի մրցամարտում այսօր առաջին հանգստյան օրն է: Նախօրեին աշխարհի գործող չեմպիոնն ու հավակնորդը, որը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով, խաղատախտակի առաջ նստեցին երրորդ անգամ ու կրկին միմյանց հրաժեշտ տվեցին կեսական միավոր վաստակած:
Մրցամարտի ընդհանուր հաշիվը երրորդ տուրից հետո 1,5:1,5 է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ