Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում եւ Արցախում մարդիկ ապրում են հարեւանների կողմից վտանգավոր, շարունակական սպառնալիքի պայմաններում»․ Ադամ Շիֆ

Նոյեմբեր 29,2021 11:32

«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եղել է արդարության պայքարի առաջնագծում՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման պայքարից մինչեւ ազատ-անկախ Արցախին սատարելու ներկա ջանքերը»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր հղված տեսաուղերձում ասել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը։ «Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից։ Հենց հիմա հազարավոր մարդիկ ՀՀ-ում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում՝ միաժամանակ սգալով իրենց հարազատների կորուստը, որոնք սպանվում են, խոշտանգվում, ապօրինաբար ձերբակալվում»,-նշել է Ադամ Շիֆը։

Նա շեշտել է, որ որպես ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ հանգիստ չի լինի այնքան ժամանակ, մինչեւ տուն չվերադարձնեն ռազմագերիներին, մինչեւ փախստականները չվերադառնան իրենց տները եւ մինչեւ տարածաշրջան չբերվի վերջնական ու արդար խաղաղություն․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ համագործակցությամբ մենք շարունակելու ենք աջակցել եւ ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը։ Ես միշտ կլինեմ Հայաստանի եւ Արցախի կողքին»։

Հավելենք, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ․ օրակարգը վերաբերում է Հայդ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն եւ այլն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930