Հրեական խոհանոցի այս հայտնի նախուտեստը՝ ֆորշմակը, թեեւ տոնական սեղանների համար է նախատեսված, բայց շատ մատչելի է եւ շատ հեշտ է պատրաստելը: Այն նաեւ օգտակար է, հագեցնող, սպիտակուցներով հարուստ, եւ ամենակարեւորը՝ շատ համեղ:
Անհրաժեշտ մթերքները
Մարինացված ծովատառեխ (селдь)- 400-500 գրամ
Ձու- 1 հատ
Կարդացեք նաև
Գլուխ սոխ-1 հատ
Կանաչ, թթվաշ խնձոր-1 հատ
Կարագ-50 գրամ
Պատրաստման եղանակը
Ձուն լավ լվանալ եւ խաշել 15-20 րոպե: Ազատվել ձկան կաշվից եւ փշերից: Կեղեւահանել սոխն ու խնձորը: Ձուկը, կարագը, սոխը, խնձորը եւ խաշած ձուն լցնել խորն ամանի մեջ եւ հարել ձեռքի կոտորակիչով (բլենդերով):
Սովորաբար մատուցվում է սեւ հացի վրա քսված: Վրան կարող եք զարդարել մանր կտրատած կանաչ սոխով կամ կանաչիով, օրինակ՝ սամիթով:
Բարի ախորժակ: Մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ