Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քովիդ-19-ի դեմ պատվաստումների կողմնակի ազդեցություններ․ միջազգային լրատվամիջոցների անդրադարձն ու բժիշկ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանությունը

Նոյեմբեր 28,2021 22:00

Օրեր առաջ շվեյցարահայ լրագրող Աննա Ազնավուրը մեզ էր տրամադրել ֆրանսիական Le réveil citoyen և Le Courrier des Stratèges լրատվամիջոցների հոդվածների մասնակի թարգմանությունը, որտեղ տվյալներ էին ներկայացվում կորոնավիրուսային հիվանդության՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստումների կողմնակի լուրջ ազդեցությունների մասին։

Le réveil citoyen-ի հոդվածում նշվում է, որ գերմանացի բժիշկները պատճառահետևանքային մեծ կապ են նկատել հակաքովիդային պատվաստանյութերի և հիվանդների մահվան միջև։

«Երբեմնի  կողմնակի լուրջ ազդեցություններից բացի, պատվաստումից հետո գրանցվել են մահվան դեպքեր։ Իսկ Գերմանիայում հնարավոր է փոխկապակցվածությունից անցում կատարել պատճառահետեւանքային կապի հաստատմանը:

2021 թվականի սեպտեմբերի 20-ին Ռոյթլինգենում  դոկտոր-պրոֆեսոր Առնե Բուրկհարդտի և պրոֆեսոր Վալտեր Լանգի հետ կայացած մամուլի ասուլիսը իրարանցում է առաջացրել։

Այդ ընթացքում  երկու գիտնականները ներկայացրել են զեկույց, որը ուշադրություն էր հրավիրում մահերի և հակաքովիդային պատվաստումների միջև կապերի վրա, որոնք հաստատվել են դիահերձմամբ և ուսումնասիրվել գերմանացի ամենահարգված բժիշկներից մեկի՝ պրոֆեսոր Պիտեր Շիրմախերի կողմից:

Հայդելբերգում պրոֆ. Պիտեր Շիրմախերը վերջերս ընդգծել է կապը Քովիդ 19-ի դեմ պատվաստանյութերի և մահացությունների 40%-ի միջև, որոնք տեղի են ունեցել պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում:

Դիահերձումների ժամանակ գիտնականները կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ՝ պատվաստումների և մի քանի պատվաստված մարդկանց մահվան միջև կապը հաստատելու համար։

Այդպիսով, արդյունքները ցույց են տվել, որ ներարկումները կարող են առաջացնել լիմֆոցիտների հետ կապված խնդիրներ՝ հանգեցնելով աուտոիմուն հիվանդությունների, տարբեր օրգանների ախտահարման, մահվան ելքի»։

Le Courrier des Stratèges լրատվամիջոցի սույն հոդվածը վիճակագրական տվյալներ է ներկայացնում հակաքովիդային պատվաստումների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ․ թարգմանությունում մասնավորապես նշվում է․

«Ամենամեծ անորոշությունը կապվում է պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների ճշգրիտ մակարդակի հետ: Մենք պարտական ​​ենք ԱՀԿ-ի տվյալների բազային որոշ տեղեկություններ տրամադրելու համար, որոնք մի փոքր ավելի հուսալի են, քան Ֆրանսիայում ANSM-ի և մի շարք այլ վիճակագրական կենտրոնների փոխանցած տեղեկատվությունը: Հարկ է նշել, որ այս տվյալների բազայում թվարկված են կողմնակի ազդեցությունների ավելի քան մեկ միլիոն դեպքեր միայն Եվրոպայի համար և միայն 2021 թվականի համար՝ կապված Քովիդ 19-ի դեմ պատվաստումների հետ»։

«Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում մենք մի քանի հարց ենք ուղղել բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին՝ խնդրելով մեկնաբանել պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ վերոնշյալ տվյալները․

«Տեղեկությունները խիստ իրարամերժ են՝ գիտնականների մի խումբ զբաղված է պատվաստանյութերի լոբբինգով, իսկ մեկ այլ՝ ոչ պակաս վաստակաշատ խումբ բարձրաձայնում է պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին եղած տեղեկատվությունը: Այս խառնաշփոթում դժվար է ասել, թե ով է ճիշտ, բայց կան մի շարք փաստեր, որոնք պետք է հաշվի առնվեն՝

Փաստ 1. պատվաստանյութերի թիրախային կիրառությունը այլ հակահամաճարակաբանական գործիքների հետ նվազեցնում է կորոնավիրուսի բարդություններով պայմանավորված մահացությունը:

Փաստ 2. հրապարակված կողմնակի երևույթների քանակը փոքր է (սակայն չեմ կարող ժխտել, որ կան մեծ քանակությամբ դեպքեր, որոնք չեն հրապարակվում): Ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում կողմնակի երևույթների մասին շատ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, սակայն պատվաստումների լոբբինգով զբաղվող գիտնականների խումբը ոչ մի անդրադարձ չի կատարում այդ տեղեկատվությանը, ինչը ստիպում է ցուցաբերել հավելյալ զգուշավորություն: Կարծում եմ, որ պետք է առաջադրված հարցերը ստանան կոմպետենտ և անկողմնակալ պատասխաններ, որպեսզի քաղաքացին կողմնորոշվի՝ ինչ անել:

Գևորգ Գրիգորյան

Առողջությանը լուրջ վնասներ պատճառող կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մեր հարցին բժիշկ Գրիգորյանը պատասխանում է․ «Շրջանառվում է տարատեսակ տեղեկատվություն, մասնավորապես այն, որ պատվաստումների հետևանքով կարող է մարդը մահանալ… Ասեմ անկեղծ՝ իմ ծանոթների շրջապատում, որտեղ շատերը պատվաստված են, ես դեռ չեմ իմացել որևէ դեպքի մասին, երբ մարդը մահացել է պատվաստման արդյունքում: Եթե կա նման տեղեկատվություն, ապա ճիշտ կլինի այն հրապարակվի: Կան որոշ արտասահմանյան հոդվածներ, որոնք ակնարկում են մահացության աճի մասին, բայց նման պատասխանատու հայտարարություն անելու համար անհրաժեշտ են հիմնավոր փաստեր:

Եթե իրականում հայտնաբերվի կապ մահացության աճի և պատվաստման միջև, ապա դա կլինի իմունիզացիայի գործիքի վերջնական տապալում, ինչը կունենա շատ լուրջ հետևանքներ ողջ աշխարհի վրա»:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հակացուցումներին, բժիշկ Գրիգորյանը մեկնաբանում է․

«Հակացուցում կարող է հանդիսանալ անաֆիլակտիկ շոկի վտանգը, որը հիմնականում հնարավոր չէ կանխագուշակել մինչև պատվաստում ստանալը: Եթե մարդը անամնեզում ունեցել է սուր ալերգիկ ռեակցիաներ, ապա դա կարող է նախազգուշացում լինել հավելյալ զգուշավորություն դրսևորելու համար:

Ի վերջո, ամրագրենք մի բան՝ պատվաստումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված և կշռադատված որոշում՝ հաշվի առնելով հնարավոր բարդությունները ու կողմնակի ազդեցությունները, այլ ոչ թե պարտադրանք»:

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina says:

    Փոլ Էրլիխի ինստիտուտը (PEI) դաշնային ինստիտուտ է Առողջապահության դաշնային նախարարության պորտֆելի կազմում:
    Այն խթանում է կենսաբժշկական դեղամիջոցների որակը, արդյունավետությունը և անվտանգությունը հետազոտությունների և փորձարկումների միջոցով:

    Կասկածելի կողմնակի ազդեցությունները և պատվաստումների բարդությունները
    2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը:

    Լանգեն, 26 հոկտեմբերի, 2021 թ
    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փոլ Էրլիխ ինստիտուտի 49 էջանոց անվտանգության զեկույցը կարդացեք այստեղ.
    https://www.pei.de/SharedDocs/Downloads/DE/newsroom/dossiers/sicherheitsberichte/sicherheitsbericht-27-12-20-bis-30-09-21.pdf?__blob=publicationFile&v=8

    Փոլ Էրլիխի ինստիտուտը հետաքննում է նաև երեխաների մահվան հինգ դեպքերը:
    Երեխաների և դեռահասների մոտ կորոնա պատվաստման հետ կապված մահվան դեպքերը չափազանց հազվադեպ են: Մինչև սեպտեմբերի 30-ը PEI-ը թվարկում է հինգ նման կասկածելի դեպքեր 12-ից 17 տարեկան մարդկանց մոտ, որոնք վերաբերում են մահացու ելքին Biontech-ի արտադրանքով պատվաստումից հետո 2-ից 24 օրվա ընթացքում: Ըստ PEI-ի, դեռահասներից առնվազն երեքը նախկինում ունեցել են լուրջ հիվանդություններ:

    Աղբյուր, Բեռլինի թերթ, 6.11.2021
    https://www.berliner-zeitung.de/news/junge-stirbt-in-cuxhaven-nach-corona-impfung-jetzt-spricht-die-mutter-li.193365

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930