Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 28,2021 13:08

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երեւի իրեն հայ համարող բանական մարդ, որ իր հոգում չի զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։

Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։

Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել եւ չեն պատժվել։
Սակայն այս ցավը երբեք չպիտի անցնի, քանի որ մարդկային կորուստների մեծ մասն անդառնալի է, իսկ տարածքային իւ բարոյական կորուստները կարող են վերականգնվել միայն մի դեպքում՝ եթե այս անտանելի տանջանքները մեզ ոչ թե ընկճեն, այլ ստիպեն վերակազմակերպվել, ցավով ապրել ու ցավը վերածել ստեղծարար ռեվանշի։

Մեր ցավը երբեք ոչ ոք չի տանելու։
Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ, չինացի բիզնեսմեն եւ հրեա փիլիսոփա։

ՈՉ ՈՔ։

Նրա պատճառների հավաքական մեղավորը եւ կոլեկտիվ պատասխանատուն միայն մենք ենք։ Եթե ցավը դադարեց՝ ապա մենք երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը ու կրկին դառնալ արժանապատիվ ազգ։

Ցավից փախչելը կդառնա ազգային նվաստացումը վերջնականապես ամրագրող եւ վավերացնող կնիք։ Ցավազրկումը հավասարազոր կլինի հայրենազրկմանը։
Ուստի մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով։

Մեր ցավերը չպետք է ֆանտոմային լինեն:
Նրանց աղբյուրը կորուսյալ հայրենիքի եւ արժանապատվության ավարտուն չգոյությունը չէ։

Մեր ցավը պետք է միս ու արյուն ունենա։
Պատրաստ ե՞նք այսպիսի ցավի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930