Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ Քութայիսիում հաջող են մեկնարկել Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցումային երկու օրերում ռինգ մտած մեր ութ բռնցքամարտիկներից յոթը հաղթահարել են առաջին արգելքը, ընդ որում, 63 կգ քաշային Արես Հակոբյանը, 67 կգ՝ Ռոբերտ Ենգիբարյանը եւ 71 կգ՝ Գարիկ Անթանոսյանը, մրցակիցներին հաղթել են բացահայտ առավելությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ