Դուբայում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի թագի համար մրցամարտի երկրորդ տուրը եւս խաղաղ ավարտ ունեցավ: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին 58-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի:
Հաշիվը 1:1 է: Այսօր երրորդ պարտիայում ռուսաստանցի գրոսմայստերը խաղալու է սպիտակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ