Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։
Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես, մեջբերում եմ. «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։
Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։
Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով։
Կարդացեք նաև
Հարգարժան գործընկերներին խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել։