«Առավոտի» կայքում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Սոչիում կայացած եռակողմ հանդիպման եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի առանձին դրույթներին են անդրադառնում «Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Վիտալի Մանգասարյանը եւ «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական կազմակերպության համակարգող խորհրդի անդամ Տիգրան Արեգունին: Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից:
Վիտալի Մանգասարյան. Հիշում եք՝ երկրի ղեկավարը հայտարարում էր, թե միջանցքային տրամաբանության մեջ որեւէ հարց չենք քննարկելու որեւէ մեկի հետ…Հիմա երեկ Պուտինը, խոսելով ապաշրջափակման, հաղորդակցությունների վերաբացման մասին՝ փաստացի օգտագործեց «տրանսպորտային միջանցք» եզրույթը:
Տիգրան Արեգունի. Արցախի հիմնահարցի կարգավորման ուղղությունների ազգերի ինքնորոշո՞ւմ, թե՞ տարածքային, վեճը 25-30 տարվա ընթացքում անընդհատ ընթանում է ու տարբեր մոտեցումներ կան: Պաշտոնապես միշտ առաջ է տարվել ինքնորոշման ճանապարհը, բայց ինձ թվում է՝ մենք մի քիչ հակառակ կողմից ենք մոտենում խնդրին: Անկախ նրանից, թե ինչ ուղղություն է ընտրվում՝ այն առաջ տանելու ներուժ պետք է ունենաս: Թե ինքնորոշումը, թե տարածքային խնդիրն առաջ տանելու համար Հայաստանը պետք է հզորացվեր հենց ստեղծման օրվանից: Եթե այդ գործը չես անում՝ հետո պիտի կանգնես, ասես՝ պիտի այն ժամանակից տայինք, որ այս օրը չընկնեինք եւ այլն:
Վիտալի Մանգասարյան. Երբ Ադրբեջանը Սիսիանի հատվածում ոտնձգություն արեց՝ մի երկու արկ էր դեռ ընկել՝ ԱԱԽ քարտուղարը Հ1-ի եթեր գնաց ու հայտարարեց, թե մենք դիմում ենք մեր ռազմավարական դաշնակցին… Ռուսական փորձագիտական, մերձկրեմլյան տեղեկատվական դաշտից գրեթե բաց տեքստով ասում են՝ ընկեր ջան, մի բան դու արա՝ հետո եթե ինչ որ խնդիրներ առաջանան՝ մենք նոր կգանք… Ադրբեջանցիները 15 հոգով գալիս՝ մեր դիրքը վերցնում են, հետո զարմանում ենք, թե ոնց եղավ:
Կարդացեք նաև
Տիգրան Արեգունի. Գերիների առնչությամբ ոչ միայն Եվրոպական միությունը, այլ նաեւ միջազգային հանրությունը միշտ էլ անելիք ունեն՝ առնվազն հորդորելու, կոչ անելու… ինչպես միշտ… Եթե նրանք իրոք ուզում են ազդեցություն ունենալ՝ այլ լծակներով ազդեցություն ունենում են: Հիմա թե ինչքանով ազդեցություն կունենա Բրյուսելյան հանդիպումը՝ դժվար է կանխատեսել: Հուսանք՝ կունենա: Հատկապես եթե դրան գումարվի ռուսաստանյան հանդիպման (ընթացքում ընդունված հայտարարության.-խմբ) մարդասիրական կետը:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում