Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը․ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ «Փաստինֆո»

Նոյեմբեր 27,2021 20:28

1992թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա արձանագրել է, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումը հենց այդ օրենքով արգելված փաստաթուղթ է, մինչդեռ դա է Նիկոլ Փաշինյանի նպատակը ու փաստել, որ վաղուց է բարձրաձայնել այն մասին, որ սա դրսից ձևավորված իշխանություն է և սպասարկելու է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

«Ըստ էության նրան իշխանության են բերել «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևով։ Արցախն ընդամենը իրենց առաջին ճաշատեսակն էր, հիմնական ճաշատեսակը Սյունիքն է»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։

Վերջինս ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու։ Անընդհատ տարածքներ է հանձնում՝ ասելով, որ պատերազմ չլինի և խաղաղության օրակարգն է առաջ տանում, մինչդեռ Դավիթ Շահնազարյանը վստահեցնում է՝ խաղաղություն չի կարող լինել, եթե պատրաստ չես պատերազմելու։

ԱԱԾ նախկին ղեկավարի արձանագրմամբ՝ այս փաստաթղթում ոչինչ չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքներից։ Ավելին, ըստ նրա` Ադրբեջանն այս պահին իր հսկողության տակ է պահում ոչ թե 41 ք/կմ ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչպես հայտարարել է նիկոլ Փաշինյանը, այլ դրա կրկնակին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930