Ազգային-ժողովրդական բեւեռի՝ այսօր հրավիրած հանրահավաքի ընթացքում հնչած տարբեր պահանջների եւ կարգախոսների շարքում, ի տարբերություն նախորդ հանրահավաքների, վարչապետի հրաժարականի պահանջ չհնչեցվեց: Aravot.am-ը ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք միավորման օրակարգում փոփոխություն է եղել:
«Վստահաբար, այդ հարցը մեր օրակարգում գտնվում է: Պարզապես, հավանաբար, այնքան բաներ կային ասելու: Մեր ծրագրում առաջնային քայլը Փաշինյանի հեռացումն է, քանի որ առանց նրա հեռացումի, մեր քայլերը ուղղակի կյանքի կոչել հնարավոր չի լինի: Սակայն խնդիրը միայն Փաշինյանին հեռացնելով չէ: Մեր նպատակն է՝ վերջապես ստեղծել ազգային պետություն:
Հիմա մենք քայլերթով գնալու ենք ԵՄ գրասենյակի մոտ: Նրա հարեւանությամբ բնակվում է Փաշինյանը եւ այնտեղ ինչ-որ պետք է, կասենք»,-պատասխանեց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ