Պավել Ցուգունյանը Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրել է հեռուստաբանավեճի
Այսօր Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Պավել Ցուգունյանը իր օպոնենտներին՝ Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրել է հեռուստաբանավեճի:
Ցուգունյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Քանի որ մենք նշել ենք , որ մեր սկզբունքներից է հաշվետվողականությունն ու թափանցիկ կառավարումը, որ մեր քաղաքացիների իրավունքն է համեմատության մեջ տեսնել, թե ովքեր են հավակնում ղեկավարել իրենց համայնքն առաջիկա հինգ տարիներին, իսկ դրա լավագույն միջոցը բոլոր մասնակից ուժերի առաջին համարների մասնակցությամբ հանրային հեռուստաբանավեճի կազմակերպումն է, ուստի, ես բոլոր մասնակիցներին՝ Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրում եմ ծրագրերի շուրջ բանավեճի՝ իրենց նախընտրած հեռուստաընկերության եթերում: Բանավեճին իմ մասնակցությունը կլինի, եթե բոլոր թեկնածուներն, առանց բացառության, տան մասնակցության համաձայնություն»,- ընդգծել է Ցուգունյանը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև