«Մեր բոլորիս կապողը մեր հայրենիքն է: Հայրենիքը զուտ սեփականություն չէ, քո պապերի, նախնիների գերեզմանն է, իրավունք չունես որեւէ մեկին նվիրել, պարտավոր ես պաշտպանել: Երբ որ դու ի վիճակի չես քո հայրենիքը պաշտպանել, դու կորցնում ես քո հայրենիքն ունենալու իրավունքը»,- այսօր Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման շտապ հավաքի ժամանակ ասաց Արա Զոհրաբյանը:
Նա հրապարակեց իրենց երկու պահանջը. «Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մենք պահանջում ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, անհատներին համախմբվել ոչ թե մեզ հետ, այլ այս պահանջների ներքո: Միասին կարողանանք այս անձանց հարցը լուծել»:
Նա ասաց, որ վաղը Երեւանից ոտքով գնալու են Էջմիածին ու դա համախմբման ուխտագնացություն է լինելու, նաեւ ավտոերթ կլինի նրանց համար, ովքեր քայլելու հնարավորություն չունեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ