Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ  հայտարարությամբ ցույց տվեցին միայն փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը էլի մնացին հետնաբեմում, մի օր պայթելու են». Կարին Տոնոյան

Նոյեմբեր 27,2021 19:16

«Մեր տղաների զավակները վաղը հարցնելու են՝ իսկ որ մեր հայրիկները չկան, Արցախը կա՞: Նիկո՛լ, լսիր, այդ պատասխանը դու խլել ես մեզանից, մեզ հնարավորություն չես թողել, որ մենք համարձակություն ունենանք նայելու մեր թոռների աչքերին ու դրա համար դու պատասխան ես տալու»,- այսօր Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման շտապ հավաքի ժամանակ ասաց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

Անդրադառնալով Պուտին-Փաշինյան -Ալիեւ հանդիպմանը՝ նա ասաց. «Երեկ նայում էինք, թե ինչպես էր մեր երկրի ճակատագիրը որոշվում օտար երկրում, ու այդ երկրի ճակատագիրը որոշում էր մի մարդ, որը կանգնել էր ինքն իր երկու մատները բռնած, որը նշանակում է՝ ինքն իրենից խռով է, անվստահ, անընդհատ ոտքերը շարժող, որը նույնպես հուշում է, որ դասը չի սովորել, չգիտի, թե ինչ պատասխանի, ցանկացած մանկավարժ գիտի դա: Եվ նա ներկայացնում է ամբողջ աշխարհում սփռված ժողովրդի, մենք ո՞նց ենք սա թույլ տվել, ժողովուրդ, անգամ ընտանիքի անդամները ամաչում էին նրա տեսքից: Երեկ  հայտարարությամբ ցույց տվեցին միայն փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը էլի մնացին հետնաբեմում, մի օր պայթելու են: Այդ փաստաթուղթն իր մեջ ահավոր վտանգներ է պարունակում: Փաստաթուղթը մեկ անգամ կարդալով արդեն հասկանում ենք, որ նա առանց ձայնի զիջեց Արցախը: Նիկո՛լ, Արցախը իմ որդու զավակին է պատկանում, մենք կռիվ ենք տալու Արցախի համար, մտքովդ չանցնի, թե Արցախը հանձնելու ես»:

Կարին Տոնոյանն ասաց, որ մի ճանապարհ կա հաղթելու՝ համախմբումը, իսկ ով դա չանի՝ դավաճան է:

Ազատագրական շարժման անդամները վաղը գնալու են Էջմիածին՝ խոսելու կաթողիկոսի հետ, որպեսզի հոգեւորականները առաջնորդեն շարժումը:

«Հայրենիքը միայն ամռանը հանգստանալու համար չէ, ոչ էլ քարտեզի վրա պատկերված պատկեր, այն նախ եւ առաջ  զոհաբերում է: Զոհաբերեք ձեր ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը, զոհաբերեք ձեր միջի անգամ չարությունը, սեր արթնացրեք ձեր մեջ հայրենիքի նկատմամբ: Շարժումը գնալու է գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ, ընկերներով բոլորով շրջելու ենք ու հավաքելու ենք ամբողջ ժողովրդին, տեսնենք այդ ո՞նց չեք գալու»,- ասաց Տոնոյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930