Այսօր Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժումը շտապ հավաք էր կազմակերպել:
Ֆիդայի Վազգեն Պետրոսյանը ելույթ ունենալիս ասաց, որ այլեւս չի ուզում ֆիդայի լինել. «Ցանկություն չունեմ, որովհետեւ ֆիդային իր կռիվը մղում է այնտեղ, որտեղ արդեն հուսահատություն է: Ես հուսահատված չեմ»:
Պետրոսյանը, անդրադառնալով պատերազմի աղետալի հետեւանքներին, ասաց. «Այսօր հանրապետությունում տեղի է ունեցել «երկրաշարժ», որի արդյունքում մենք կորցրեցինք 5000 երիտասարդներ, երկրաշարժ, որի ընթացքում ունեցանք 11 հազար վիրավորներ, մեր հայրենիքի 8000 քկմ կորցրեցինք: Ժամանակն է, որ բուլդոզերը գա եւ այս շինաղբը տանի թափի՝ այսօրվա քաղաքական էլիտան, ով որ վառելու է՝ վառի, մնացածին պատասխանատվության ենթարկի: Արդեն դրա պահն է, մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, քաղաքական դաշտի մաքրողները: Մենք պետք է ստեղծենք էլիտա, որը պատրաստ է կրել այդ ամենը, այն պատասխանատու անձինք, որոնք պատրաստ են դառնալ մտավորական, ոչ թե մտավոր աշխատողներ: Եկեք միասին դա կերտենք: Դա ամբողջ հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտությունն է, մենք եւս մեկ անգամ պիտի միավորվենք: Մեր հաղթական Սարդարապատը ոչ թե սահմանի վրա պիտի կատարենք, այլ Սարդարապատը սկսենք Երեւանի կենտրոնից՝ Հանրապետության հրապարակից, պետք է սկսել այրել բոլոր նրանց, ովքեր մեր սրբազան զինվորներին, հայ ժողովրդին ոտքի տակ են գցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ