Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին:
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկա ծրագրերը:
Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը մասնավորապես ողջունելի է համարել, որ հիմնադրամը վերջին տարիներին աջակցություն է ցուցաբերում նաև սփյուռքյան կառույցներին: «2019 թվականից ի վեր հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գաղութներին, հատկապես՝ Լիբանանում և Սիրիայում: Սա իսկապես գնահատելի է ու ողջունելի»,- նշել է Զավեն Խանջյանը:
Կարդացեք նաև
Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երկարամյա հայանպաստ գործունեությունը և ծառայությունը Հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ