Ազգային-ժողովրդավարական բեւեռը այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել:
Ինչպես հայտարարվեց հավաքի ժամանակ, ԱԺԲ-ն ստորագրահավաք է կազմակերպել, քաղաքացիները պետք է պատասխանեն երկու հարցի՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանը հռչակի Առաջին հանրապետության իրավահաջորդությունը» եւ «Համաձա՞յն եք, որ Հայաստանը դառնա ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակիցը»:
Կարդացեք նաև
ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլոր միջոցները պետք է ուղղել պաշտպանական համակարգին, ոչ թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մանկության երազանքը կատարեն ու մեքենա գնեն:
Վարուժան Ավետիսյանը պահանջում է, որ ինքնապաշտպանության համար օրենսդրական փոփոխություններ կատարեն ու զենք բռնելու ունակ բոլոր բնակիչներին հատկացնեն մարտական զենք եւ զինամթերք. «Լավ զինված թշնամու դեմ պետք է ամբողջությամբ զինված ժողովուրդ՝ ներգրավված պաշտպանական համակարգի մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ