Երեկ Դուբայում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի միջեւ մրցամարտը:
Առաջին պարտիան, որում վիճակահանությամբ սպիտակներով խաղում էր Նեպոմնյաշչին, 45-րդ քայլում ավարտվել է ոչ ոքի: Այսօր կայանալիք երկրորդ տուրում սպիտակներով խաղալու է աշխարհի չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ