ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկվա եռակողմ հանդիպումից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։
Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։
1. Ինչպես եւ կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը եւ ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։
Կարդացեք նաև
2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։
3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել եւս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա եւ կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։
4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիեւի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչո՞ւ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։
5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լոգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։
6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, ում վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Արեւմուտքում։
7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատ արձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երեւանը բզի այդ ուղղությամբ։
Հ.Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա։