Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
«Ես ձեզ կարճ կտեղեկացնեմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ իմ քննարկումների արդյունքների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավորման և այն պայմանավորվածությունների հետ, որոնք ձեռք են բերվել իմ գործընկերների հետ այսօրվա աշխատանքի արդյունքում»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարների հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և մամուլի ասուլիսով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ