ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հայտնաբերվել է Վարդան Ղուկասյանի` փախուստի մեջ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,-գրել էր Գոռ Աբրահամյանը։
Թե որտե՞ղ էր թաքնվել Վարդան Ղուկասյանի որդին, որտեղի՞ց նրան գտան ու կալանավորվեցին, Aravot.am-ին հայտնի դարձավ, որ նրան հայտնաբերել են Գյումրիում, նա թաքնվել էր իրենց ընտանիքին պատկանող ամառանոցում։
Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու նկատմամբ հարուցված քրգործերից, ասել էր, որ հետախուզման մեջ գտնող Սպարտակ Ղուկասյանն իր տեղեկություններով Հայաստանում է։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ