Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը շփոթե՞լ է «Հայաստան» եւ «Ադրբեջան» բառերի տեղերը․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 27,2021 11:25

Ըստ հին հայկական ասացվածքի՝ «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:

Այսօր այն լիովին բնութագրում է Հայաստանի եւ Արցախի շուրջ՝ հատկապես հետպատերազմյան շրջանում ծավալվող իրադարձությունների տրամաբանությունը: Այդքան անոնսավորված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության տեքստում ասվում է. «Հայաստանն իրեն մեկնված խաղաղության ձեռքը պետք է որպես շանս գնահատի, ամբողջությամբ պահպանի հրադադարը եւ համագործակցությանը հավատարմություն ցուցաբերի»։

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի անվտանգության խորհրդի աշխատակազմի քարտուղարությունում տեխնիկական վրիպակ են թույլ տվել եւ «Ադրբեջանի» փոխարեն սխալմամբ գրված է «Հայաստան» բառը, քանի որ ողջ աշխարհը տեսնում է, թե ով է պարբերաբար խախտում հրադադարը: Եթե Թուրքիան չի ուզում տեսնել, ապա աշխարհն ակնհայտ տեսնում է, որ Ադրբեջանն է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք եւ արդեն ռազմական ծավալուն բախումներ է հրահրում Հայաստանի սահմանից ներս:

Ըստ առողջ բանականության՝ այս իրադարձությունների ֆոնին «ամբողջությամբ հրադադարի պահպանման» հորդորը պետք է ուղղված լինի Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին: Եթե, այնուամենայնիվ, տեքստը սխալմունք չէ եւ ուղղված է Հայաստանին, ապա դա ուղղակի նշանակում է, որ մենք պետք է առնվազն առանց դիմադրության Ադրբեջանի զինված ուժերին թողնենք ներխուժեն մեր երկրի խորքերը: Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարությունն այլ կերպ, քան անպատժելիությունից երանության գլխապտույտի մեջ ընկածի հորջորջ, գնահատել հնարավոր չէ:

Այդ երկիրը չի գիտակցում, որ դեռ պետք է պատասխան տա իր հրահրած 44-օրյա արյունալի պատերազմի, Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար: Պաշտոնական Անկարան պետք է միշտ հիշի, որ իր նախաձեռնած եւ անմիջական մասնակցությամբ պատերազմում զոհ գնացին 4 հազարից ավելի հայկական կողմից եւ առնվազն այդ թվի եռապատիկից ավելի ադրբեջանաթուրքական կողմից: Թափված արյան պատասխանը պետք է տրվի եւ այդպես էլ կլինի, դրա համար չկա վաղեմության ժամկետ: Սեփական ռազմական եւ հումանիտար հանցագործությունների մասին մտածելու փոխարեն Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարությունն արդեն բացահայտ սպառնում է Հայաստանին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930