Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սողացող պատերազմը շարունակելու է լափել երիտասարդ կյանքեր․ «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2021 11:10

Արցախը հանձնելը, հրադադարի այդ նվաստացուցիչ հայտարարությունը ստորագրելը խաղաղության երաշխիք չէ։ Ճիշտ հակառակը՝ այն նոր պատերազմների, նոր բախումների, նոր արյունահեղությունների, զոհերի համար պատուհան է բացում, բայց մենք չէինք հավատում դրան, այլ հավատում էինք Նիկոլ Փաշինյանի խոստումներին եւ եռակողմ փաստաթղթի մեջ տեսնում էինք «խաղաղության դարաշրջանի» բաղձալի շանսը։

Հետո արդեն՝ ժամանակի ընթացքում, պետք է համոզվեինք, որ պարտությունը նոր պարտություններ է բերելու, թշնամու՝ պատերազմում բացված ախորժակը գնալով ավելի է բացվելու, եւ պարտությունից կոտրված ու թեւաթափ իշխանությունը, բացի աղեկտուր ճառերից ու ռուս ցարին ուղղված քծնանքից, այլ միջոցներ չի գտնելու մեր անվտանգությունն ապահովելու համար։ Հասկանալու էինք, որ այս սողացող պատերազմը շարունակելու է լափել երիտասարդ կյանքեր, եւ մենք՝ որպես անկարողների ու խեղճերի մի հանրություն, լուռ ու հնազանդ հետեւելու ենք այդ ողբերգական ընթացքին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930