Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելյան հանդիպումը ընդամենը մեկ քայլ է երկար ճանապարհին ընդառաջ. «Ազգ»

Նոյեմբեր 27,2021 10:39

Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության բաղադրիչ մասերից մեկը վերաբերում է 3+3 ձեւաչափին (ի հակադրություն Մինսկի խմբի առաջարկած ձեւաչափին), որ Բաքուն եւ Անկարան են առաջ քաշում կարգավորելու համար քաղաքական խնդիրները Կովկասում: Այդ ձեւաչափին են մասնակցելու մի կողմից Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, իսկ մյուս կողմիցՙ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Ձեւաչափի գլխավոր նպատակն է Արեւմուտքին հեռու պահել Կովկասի տարածաշրջանից: Նման դիրքորոշմանը համամիտ են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, ի հեճուկս Հայաստանի եւ Վրաստանի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը հույսեր է ներշնչում, որ վերջապես կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի կնճռոտ խնդիր, որ Մոսկվան անորոշ ժամանակով ցանկանում է հետաձգել, իսկ Բաքուն եւ Անկարան հայտարարել են, որ կարգավորման հարցը լուծված է 44-օրյա պատերազմի արդյունքում:

Մոսկվայի տրամաբանությունը հայկական հարցերին ակներեւ է դառնում ռուսական Ռեգնում լրատվական գործակալության խմբագիր՝ Ստանիսլավ Տարասովի հայտարարությունից: Վերջինս հարցնում է, թե ի՞նչ հարցեր կարող են լինել Բրյուսելի հանդիպման օրակարգում, եւ ինքն էլ պատասխանում, որ եթե սահմազատման եւ սահմանագծման հարցերն են լինելու, ապա դրանք չեն կարող քննարկվել առանց Մոսկվայի մասնակցության:

Ռուսաստանը հասկացնել է տվել, որ իր դերը Հայաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի հանդեպ բավական բարդ է ու խճճված, հաշվի առնելով, որ Ադրբեջանը գրավել է ինքնավար Հայաստանի 41 քառ. կմ տարածքը եւ շարունակում է առաջանալ դեպի Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանները, իսկ Հայաստանը դիմում է իրեն օգնության խնդրանքով: Բայց Ռուսաստանի ցինիկ պատասխանն այն է, որ Հայաստանը գրավոր չի ներկայացրել իր դիմումը:

Ռուսական խաղաղապահ զորքերը պետք է որ տեղակայված լինեին Հայաստանում՝ հակամարտող կողմերի միջեւ, որպեսզի կարողանային խուսափել արյունահեղություններից, մինչդեռ այդ խաղաղապահներին ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել Ադրբեջանի ներխուժումների ժամանակ: Նրանք սովորաբար հրաձգությունների ավարտից հետո են տեղ հասնում՝ հաշվելու համար մահացածների թիվը եւ Հայաստանից ակնկալում են երախտագիտական խոսքեր այն բանի համար, որ իրենց առաքելության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել վատթարագույնից:

Իրականում օգնությունը պետք է որ արդեն ճանապարհին լիներ Ռուսաստանի ղեկավարությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի (որին անդամակցում է նաեւ Հայաստանը) կանոնադրության համաձայն եւ Գյումրիի ռուսական 102-րդ զինվորական հենակետի անմիջական զորակոչի միջոցով:

Հայաստանում իր ձեռքերը չկեղտոտելու Ռուսաստանի այս կեցվածքը լուրջ քննարկումների եւ պաշտպանության նյութ է դարձել Սերգեյ Մարկեդոնովի նման Կրեմլի փորձագետների համար: Վերջինս Մոսկվայի MGIMO միջազգային Ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո-ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող է: Ռազմավարական դաշնակցի նրա շրջված տրամաբանությունը հետեւյալն է. «Թուրքիան Ադրբեջանի հետեւողական պաշտպանն է, մինչ Ռուսաստանը այս հակամարտության մեջ ընդամենը միջնորդ է, եւ նրա միջնորդությունը ընդունել են Բաքուն, Երեւանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս լույսի ներքո, առանց ճշգրտության սահմաններն անցնելու, իմ կարծիքով, պետք է համեմատել Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները այդ հիմնական տարբերության ամբողջական ըմբռնումով միայն: …Չմոռանանք, որ նոյեմբերի 16-ին Ռուսաստանն էր, որ նպաստեց թշնամության դադարեցմանը»:

Այստեղ է ահա թաքնված ռուսական տրամաբանության հիմնական սխալ հետեւությունը: Ռուսաստանը առաջին հերթին պետք է արգելեր թշնամությունը եւ ոչ թե բազմաթիվ զոհերից հետո նպաստեր դրա դադարեցմանը:

Ռուսաստանը ինքն է հայտնվել անորոշ վիճակում, քանզի առանց լիազորված լինելու խաղաղապահ զորքեր տեղակայելը դարձել է նրա Աքիլլեսյան գարշապարը: Էրդողանի խորհրդով Ալիեւը մինչ օրս չի ստորագրել լիազորություն տալու այդ փաստաթուղթը՝ տարածաշրջանում խաղաղապահ ուժերի ներկայության օրինականությունը թողնելով անորոշ: Այդ պատճառով էլ Մոսկվան պարտական է զգում բավարարելու Բաքվի պահանջները՝ ի վնաս Հայաստանի, մինչդեռ երբ Վրաստանից եւ Ադրբեջանից ռուսական հենակետերը դուրս մղվեցին, Հայաստանն էր միակ երկիրը, որ իր տարածքում ընդունեց ռուս զինվորականների ներկայությունը, թույլ տալով Մոսկվային իր իշխանությունը տարածել մինչեւ Մերձավոր Արեւելք: Եթե այդ հենակետը չի պահպանվելու հանուն իրեն եւ Մոսկվայի եւ չի ծառայելու իր նպատակին, ապա այն կարող է աղետ հասցնել երկու կողմերին էլ:

Իր հերթին, Մոսկվան կարող է ակտիվ դերակատարություն ունենալ փոխելու Մինսկի խմբի ձեւաչափը՝ հեռանալով օրակարգում ընդգրկված Ղարաբաղի կարգավիճակի հարցից եւ փոխարենը առաջ քաշելով մարդասիրական՝ ինչպես օրինակ հայ ռազմագերիների, ազերի իշխանությունների տակ հայտնված մշակութային եւ կրոնական ժառանգության հարցեր: Մոսկվան ստորագրելով 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պարտավորված էր կարգավորել այդ հարցերը, բայց մինչ օրս նա չի կատարել իր պարտականությունները:

Բրյուսելյան հանդիպումը ընդամենը մեկ քայլ է երկար ճանապարհին ընդառաջ: Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ընթանալու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը եւ ինչ քարտեզ է ի վերջո հայտնվելու սեղանին:

Ալիեւը իր երկրի ինքնիշխանությունը ամբողջովին հանձնել է Թուրքիային, փոխարենը ապահովելով իր անձնական իշխանությունը Ադրբեջանում: Թուրքիան է այժմ որոշումներ ընունում Ադրբեջանում: Անկարան Հայաստանից պահանջների անվերջանալի ցուցակ ունի: Երկար ժամանակ, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պահանջը ղարաբաղյան հակամարտությունը ի նպաստ Ադրբեջանի լուծելու խնդիրն էր: Այժմ, երբ այդ հարցը լուծված է ի գոհունակություն Անկարայի, Էրդողանը առաջ է քաշում Զանգեզուրի միջանցքը բացելու հարցը: Հայաստանը վճռականապես դեմ է դրան: Եթե Երեւանը զիջի կամ տեղի տա, Անկարան բարձրացնելու է նշաձողը եւ պահանջելու է ավելի սարսափելի մի բան: Այնպես որ, Հայաստանի կողմից անխոհեմություն է ասել, ինչպես վերջերս հայտարարվեց, որ ոչ մի նախապայման չունի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մինչեւ Հայաստանը իր սեփական պահանջները չներկայացնի, Էրդողանի ախորժակը սահմաններ չի ճանաչելու:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930