Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գործում է ոչ թե խորքային պետություն, այլ «խորքային հակապետություն»․ «168 ժամ»

Նոյեմբեր 27,2021 09:45

Որոշումների կայացման ինստիտուցիոնալ համակարգերը, օրինակ՝ Ազգային ժողովը, Կառավարությունը կամ Անվտանգության խորհուրդը ծիծաղելիորեն հեռու են այդ գործընթացից, խորհրդարանն ընդամենը անդեմ ուսապարկերի հավաքականություն է, Կառավարությունը՝ դպրոցական աշակերտների հանգույն ոտքի կանգնողների հպատակ խմբակ, իսկ Անվտանգության խորհուրդը հայտնի է նրանով, որ դրա ղեկավարը հիմնականում հանդես է գալիս Ադրբեջանի շահերի սպասարկման դիրքերից։

Ահա այս պայմաններում բոլոր կարևորագույն որոշումները Նիկոլ Փաշինյանը կայացնում է կամ անձամբ, կամ գուցե ընդամենը մի քանի անձի հետ քննարկելով։ Դա որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ և չի ենթադրում հաշվետվողականության ու պատասխանատվության որևէ մեխանիզմ կայացված որոշումների իրագործման կամ տապալման համար։ Որոշումների կայացման նման մոդելը խիստ վերապահումներով կարելի է համարել, այսպես կոչված, «խորքային պետության» դրսևորում, այնքանով, որքանով Փաշինյանի նեղ շրջապատի անդամները ներկայացնում են իշխանության այս կամ այն թևին, այս կամ այն բիզնես-օլիգարխիկ խմբի շահերը։

Իհարկե, դա դասական իմաստով «խորքային պետություն» չէ, քանի որ վերջինս ենթադրում է էլիտաների շատ ավելի լայն խավի ընդգրկում։ Բայց այնքանով, որքանով որ դա փաստացի որոշումների կայացման հիմնական մեխանիզմն է, համարվում է խորքային պետություն՝ բառի լայն ընդգրկմամբ։ Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով, որ այդ միջոցով կայացված որոշումների արդյունքներն իրենց բնույթով սպասարկում են ոչ թե պետության շահերը, այլ ունեն հակապետական նշանակություն, Հայաստանում գործում է ոչ թե խորքային պետություն, այլ «խորքային հակապետություն»՝ անխորք ուսապարկերի ու մնացյալ խամաճիկների դեկորային շղարշավորմամբ։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930