Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների խաղաղության բանաձեւը կա՛մ մեր բնաջնջումն է, կա՛մ իրենց գերակայության ճանաչումն ու ընդունումը․ «Ազգ»

Նոյեմբեր 27,2021 09:35

Ադրբեջանցիների պատկերացումները խաղաղության մասին ուղղակիորեն արյան կամ հայերի հլու-հնազանդ լինելու հետ են առնչվում։ Խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք ընդունել մեր գերակայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ձեր երկրի ներսում, ու մենք, բարի կամք դրսեւորելով, ձեզ հետ հաշտ-խաղաղ կապրենք։ Հակառակ դեպքում` ստիպված ենք լինելու վերացնել թյուրքական երկու պետությունների կոկորդին կանգնած ոսկորն ու միավորել եղբայրական երկրները։

Ադրբեջանցիների խաղաղության բանաձեւը, փաստորեն, կա՛մ մեր բնաջնջումն է, կա՛մ իրենց գերակայության ճանաչումն ու ընդունումը։

Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը կամ դրա ավարտից մեկ-երկու ամիս անց Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կնքելու համար պայման էր դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը, այսինքն` Արցախից հրաժարվելը, այժմ, փաստորեն, այդ փաթեթի մեջ նաեւ Հայաստանի որոշ տարածքներ է ներառել եւ ուժի, սպառնալիքի, զենքի ու հարձակումների միջոցով շարունակում է իր օրակարգը թելադրել։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930