Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Իրականում փակված է Արցախյան հիմնախնդիրը, մենք այլևս զբաղվում ենք Սյունյաց հիմնախնդրով. Վլադիմիր Մարտիրոսյան

Նոյեմբեր 26,2021 23:55

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի բառով «Оливковая ветвь» կոչված հանդիպման մասին:

ՀՀ իշխանությունները ստորագրել են մի փաստաթղթի տակ, ստեղծելով այլևս նախադեպ, որ

Հայաստանի և  Ադրբեջանի միջև այլևս չկա Արցախ, ավելին՝ փաստացի գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր:

Բոլոր խնդիրները փաստացի այլևս տեղափոխված են Հայաստան Ադրբեջան հակամարտության դաշտ: Չկա Արցախ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման միակ շահագրգիռ կողմը Հայաստանն է, քանի որ փաստացի հրաժարվում է իր տարածքների պաշտպանության անմիջական պարտականությունից՝ գնալով դրանց զիջման, խուսափելով առճակատումից, որից լիուլի օգտվելու են դեռ առաջիկայում:

ՀՀ կորսված տարածքները վերադարձնելու և ռազմագերիներին վերադարձնելու պահանջը  դիվանագիտական և  ֆորմալ քաղաքական հարթությունից որևէ իրական պահանջատիրական հարթություն չի անցնելու: Չկա Ղարաբաղյան խնդիր, չկան նաև տարածքներ, հետևաբար չկան նաև ռազմագերիներ:

P.S. позитивно = «оливкова-пальмовая ветвь»: Իսկ իրականում փակված է Արցախյան հիմնախնդիրը, մենք այլևս զբաղվում ենք Սյունյաց հիմնախնդրով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930