Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի՝ կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը

Նոյեմբեր 26,2021 23:33

Հարգելի գործընկերներ

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարություն էինք տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին և տեղեկացրել, որ այս փուլում պահանջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Ստորև ներկայացնում ենք կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը:

Կառավարությանը՝

  1. Այն պետական մարմինների անվանումները և պաշտոնատար անձանց անունները, որոնք ներկայացրել են և/կամ հիմնավորել են նվիրաբերության կարգով նշված գումարը հիմնադրամից ներգրավելու առաջարկը (առկայության դեպքում), ինչպես նաև առաջարկը և դրա քննարկումը արձանագրող փաստաթղթերը (տեսաձայնագրություններy): Այս կետի ներքո տեղեկատվությունը պետք է պատասխանի նաև հարցին. թե ինչ՞ հիմնավորմամբ է որոշվել (առաջարկվել) հիմնադրամի միջոցներից ներգրավել նվիրատվություն (նվիրաբերություն):
  2. Նվիրատվության (նվիրաբերության) պայմանագրերը:
  3. Գանձապետական հաշվեհամարը բացելու, ինչպես նաև նվիրաբերության նշված գումարը գանձապետական հաշվեհամարին փոխանցելու (հաշվեհամարին մուտքագրելու) վերաբերյալ բոլոր իրավական ակտերը (նորմատիվ, անհատական և ներքին), ինչպես նաև վարչական ակտերը, նամակագրությունները, հանձնարարականները և/կամ այլ փաստաթղթերը:

Այս կետով ներկայացվող տեղեկատվության ներքո պետք է հստակ պատասխանել նաև հետևյալ հարցերին. Արդյո՞ք գանձապետական այս հաշվեհամարը բացվել է բացառապես նշված նվիրաբերության համար, հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշիվ, և եթե այո, ապա արդյո՞ք այդ հաշվեհամարից գումարներ են ելքագրվել կառավարության համար:

  1. Գանձապետական նշված (նվիրաբերության գումարները մուտքագրելու համար բացված)հաշվեհամարի շարժը նկարագրող տեղեկանք (քաղվածք հաշվից)՝ հաշվեհամարի բացման պահից մինչև սույն կետով պահանջվող տեղեկատվություն տրամադրելու օրը: Սույն կետում  նշված տեղեկությունը պետք է ներառի նաև հաշվեհամարի յուրաքանչյուր շարժի (մուտքի և ելքի) համար հիմք հանդիսացող առաջնային (սկզբնական) փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև շարժի արդյունքում ֆինանսական միջոցների ելքի հանրագումարը՝ տարանջատված մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը և 2021 թվականին՝ ըստ ամիսների:
  2. Տեղեկանք գանձապետական նշված հաշվեհամարից 300 մլն. դրամ և ավելի մեկանգամյա կամ միմյանց փոխկապակցված փոխանցումների վերաբերյալ՝ նշելով գումարի մեծությունը, ծրագրի անվանումը և ստացողին:
  3. Տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացնելու համար ծախսվել են հատկացված միջոցները՝ ներկայացնելով ծրագրի կատարման պատասխանատու պետական մարմնին, ծրագրի նկարագիրը, անվանումը, ծրագրով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև կատարողականի ցուցանիշները, ծրագրի սկզբի և ավարտի ամսաթվերը:

Այս կետի պահանջի ներքո պետք է ներկայացնել նաև տեղեկություն  այն մասին, թե մինչև նշված ծրագրի հաստատումը արդյո՞ք համանման ծրագիր (ծրագրեր), ծախսեր նախատեսվել են ՀՀ 2020թ. պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներով: Եթե առկա են համընկնումներ, հարկ է պատասխանել նաև, թե ի՞նչ ուղղություններով (նպատակներով) են ծախսվել  (վերաբաշխվել) բյուջեներում նախատեսված միջոցները:

  1. Տեղեկություն նախորդ կետում նշված ծրագրերի իրականացման հսկողության համակարգի մասին՝ ծրագրի նախատեսված նպատակների և արձանագրված արդյունքների համապատասխանության վերաբերյալ հսկողություն իրականացնող մարմնի և պաշտոնատար անձի հաստատումները:
  2. Նվիրաբերության պայմանագրերով ստացված միջոցների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ներկայացված հաշվետվությունները, դրանց վերաբերյալ տրված բացատրությունները, մասնագետների և/կամ փորձագետների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության եզրակացությունները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին՝

  1. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցած անձանց (ֆիզիկական և իրավաբանական) քանակը:
  2. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրությունը՝ բոլոր   փոփոխություններով և լրացումներով:
  3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը և դրանում փոփոխությունները՝ նվիրաբերություն կատարելու որոշման կայացման պահից մինչև սույն հարցման պատասխանի տրամադրման օրը:
  4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հիմնադրամի գույքի տնօրինման կարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կողմից՝ նվիրատվություն (ներ) կատարելու մասին իր որոշումների կատարման ընթացքի վերահսկման ընթացակարգը և փաստացի իրականացված վերահսկողության արդյունքները:
  5. Նվիրատվություն (նվիրաբերություն) կատարելու որոշման համար հիմք հանդիսացած հանգամանքները:
  6. Նվիրաբերություն կատարելու մասին հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերի արձանագրությունները: Սույն կետի ներքո ակնկալվող տեղեկատվությունը պետք է պատասխանի նաև հարցերին. Իրավասու էր արդյո՞ք հիմնադրամը իրականացնելու նույն ծրագրերը, ինչը նվիրաբերության գումարներով իրականացրել է կառավարությունը, քննարկվել է արդյո՞ք կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը հիմնադրամի կողմից անմիջականորեն իրականացնելու տարբերակը: Եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ է հիմնադրամը հրաժարվել դրանք անմիջականորեն իրականացնելուց:
  7. Հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշիվ: Նվիրաբերության գումարները արդյո՞ք այդ հաշվեհամարի հետ առնչություն ունեն:
  8. Տեղեկատվություն 5-րդ կետում նշված նիստերի անցկացման վերաբերյալ խորհրդի անդամներին ծանուցելու, նիստերի օրակարգերը, դրանցում ներառված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը խորհրդի անդամներին (անվանական) տրամադրելու մասին: Նվիրատվությանը (ներին) կողմ քվեարկած խորհրդի անդամները:
  9. Նվիրատվության նպատակների՝ հիմնադրամի կանոնադրությանը համապատասխանելու վերաբերյալ իրավասու մարմնի եզրահանգումը (փորձագիտական եզրակացության դեպքում նաև դա):
  10. Կառավարության կողմից նվիրատվության գումարի փաստացի ծախսման ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև նվիրաբերության և կառավարության կատարած ծախսերի վերաբերյալ փորձագիտական, մասնագիտական և աուդիտորական եզրակացությունները:

«Հայաստան» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930