Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ, թե ինչ է շահել Հայաստանը, այս հայտարարությունը ստորագրելով». Ավետիք Չալաբյան

Նոյեմբեր 26,2021 23:23

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Համոզված եմ, որ շատերդ օրվա ընթացքում սրտատրոփ սպասվել եք, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Սոչիում, և այս պահին փորձում եք հասկանալ, թե իրականում ինչ ենք մենք ստացել։

Իմ արագ վերլուծությունը ցույց է տալիս մի քանի բան՝

ա) այս փաստաթղթում որևէ խոսք չկա նրա մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը, որոշվելու նրա կարգավիճակը, և խաղաղություն հաստատվելու կողմերի միջև, և դա ակնհայտորեն Ադրբեջանի պարտադրանքն է։ Եթե ուշադրություն եք դարձրել, այսօր իր ելույթների ընթացքում Ադրբեջանի նախագահը գեթ մեկ անգամ իսկ չի արտաբերել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, իր ողջ տեսքով ցույց տալով, որ այդպիսի սուբյեկտ այլևս գոյություն չունի։ Այս հայտարարությունը անուղղակի կերպով դա հաստատել է։

բ) կողմերը պայմանավորվել են գնալ երկու պետությունների միջև սահմանազատման, որը նախորդ կետի շարունակությունն է՝ ակնհայտ է, որ առանց Արցախի կարգավիճակի հաստատման, սահմանազատումը բերելու է Ադրբեջանի կողմից նրա կլանման և հայաթափման։

գ) Ադրբեջանը իր վրա և ոչ մի պարտավորություն չի վերցրել՝ ոչ գերիների հանձնման, ոչ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հեռացման, ոչ Արցախի որևէ տարածքի դեօկուպացման՝ բացառապես ոչ մի պարտավորություն։

դ) կողմերը պայմանավորվել են միայն տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, որն ակնհայտ ռուս-թուրք-ադրբեջանական օրակարգ է, և առաջին հերթին ծառայում է նրանց տնտեսական շահերին։

Ես չգիտեմ, թե ինչ է շահել Հայաստանը, այս հայտարարությունը ստորագրելով։ Գուցե այն անձը, որը փորձում է ներկայացանել Հայաստանը, և իր ստորագրությունը դրել է այս փաստաթղթի տակ, դա կարողանա բացատրել՝ ևս երկու ժամ ծռմռվելով և իր ընտրողների ուղեղները լվանալով։ Ես գիտեմ միայն մի բան՝ պետք է մոբիլիզացվենք, դիմադրենք, և թույլ չտանք մեր հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930