Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո, համագործակցե’ք ստանայի հետ, բայց մի բան արեք այս երկրի համար». Արտյոմ Գեղամյանը դիմեց գործող եւ ՀՀ երեք նախագահներին

Նոյեմբեր 26,2021 22:11

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանն այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատման հարցը կապված չէ Արցախի հարցի հետ: Ո՛չ, մեր կանխատեսմամբ եւ հիմնավոր կասկածով, այս գործարքով Հայաստանի հանրապետությունը ձեռքները լվանում է Արցախի կարգավիճակի հարցից: Ահա, այսպիսի զարգացումը կանխելու համար, պետք է իսկապես համախմբվենք, չասենք՝ այս մեկի դեմքը դուրս չի գալիս եւ այլն»: Հանրահավաքը կազմակերպել էին Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները:


Հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ փաստաբան Արտյոմ Գեղամյանը: Ասաց, որ հուսահատ են, բայց դրա հետ չեն համակերպվում, այդ պատճառով էլ հրապարակում են. «Սա վերկուսակցական շարժում է, վերկուսակցական առաքելություն է եւ անհրաժեշտ է, որ մենք միավորենք մեր ջանքերը: Այս հարթակից միավորման ուղված իմ հասանելիք քայլն եմ կատարում: Ես կոչով դիմում եմ քաղաքական ուժերին ու նրանց անդամներին»:

Նրա խոսքով, արժանավոր մարդիկ շատ կան ե՛ւ «Հայաստան» դաշինքում ե՛ւ «Պատիվ ունեմ»-ում, ե՛ւ «Լուսավոր Հայաստանում» եւ արտախորհրդարանական այլ քաղաքական ուժերում:

Արտյոմ Գեղամյանը արվեստի, գիտության, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներին հորդորեց, ոտքի կանգնել ու խելքը, շնորհը ծառայեցնել հայրենիքին:

«Մեր ֆիզիկական գոյությունը որեւէ արժեք չունի առանց արժանապատվության: Պետք է միավորել մեր ուժերը, մեր միտքը եւ պետք է նաեւ գիտակցել, որ դա կարող է կյանքեր արժենալ: Անհրաժեշտ է վերակենդանանալ, վերակենդանացնել ու առաջ մղել ազգային էլիտան»:
Նա դիմեց ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին եւ ՀՀ գործող նախագահին՝ նշելով, որ կարող էին եւ պարտավոր էին անել ավելին. «Ձեր առաքելությունը մոտենում է ավարտին եւ ճիշտ ավարտելու համար պետք է կատարեք եւս մեկ քայլ՝ դարձեք մեկ կենտրոն: Այդ մեկ կենտրոնից արեք այն ամենը, ինչը կարող եք անել, խոսեք ներքին ուժերի հետ, որոնք ընդունում են ձեր քաղաքական առաջնորդությունը, համակարգված քայլեր կատարեք արտաքին հարաբերություններում, օգտագործեք ձեր անձնական կապերը, փող ծախսեք՝ եթե անհարժեշտ է, ի վերջո, համագործակցեք ստանայի հետ, բայց մի բան արեք այս երկրի համար: Դուք ունեք ընդամենը 3-5 տարի ժամանակ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930