Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը եւ «Ժառանգություն» կուսակցությունը խորը վշտով տեղեկացնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, վախճանվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:
Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում տեր ու տիկին Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյաններին, նրանց ընտանիքի անդամներին, Հովհաննիսյան զարմին եւ բոլոր մերձավորներին՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Սիրառատ, ազնիվ ու մարդամոտ Մեծ մայրիկի, առողջապահական ոլորտի անբասիր մասնագետի, հասարակական եւ ազգային նվիրյալ գործչի բարի անունն ու պայծառ հիշատակը ընդմիշտ կապրեն մեր սրտերում:
«Ժառանգություն» կուսակցություն
Կարդացեք նաև
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն