Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բազմիցս ասել եմ՝ Նիկոլը հենց այնպես չի հայտնվել մեր քաղաքական դաշտում». Արմեն Այվազյան

Նոյեմբեր 26,2021 21:01

«Բազմիցս ասել եմ՝ Նիկոլը հենց այնպես չի հայտնվել մեր քաղաքական դաշտում, այն էլ այդ դիրքում: Նրան շատ լավ նախապատրաստել են այս հարցերը լուծելու համար, հաստատ ասել են, որ Արցախը պիտի հանձնես, պետք է վերադառնաս Սովետական Հայաստանի սահմաններին: Ինքը քաղաքականապես անմեղսունակ այն գծի շարունակողն է, որը մերժում է ազգային ազատագրական պայքարը: Մեզանում այդ գիծը զարգացած է եղել, ազգային ազատագրական պայքարը չի ընդունվել քաղաքական վերնախավի շատ ու շատ ներկայացուցիչների կողմից, եւ Նիկոլը դրա ամենավառ ներկայացուցիչն է»,- «Հայելի» ակումբում ասաց քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը:

«Հիմա եկել է մի պահ, որ արդեն ինքն է ասում այս կապիտուլյացիայի վերջը չի երեւում, մենք այս ենք հանձնում, էն են ուզում, մյուսն ենք հանձնում, նա են ուզում…Հիմա էլ եկել հասել են՝ հայկական պետականությունն են ժխտում… Բա ինչի՞ համար էր այդ պայքարը մղվում, որպեսզի հայոց պետականությունը կանգուն մնա, դրա համար պետք էին երաշխիքներ՝ տարածքային, բանակի, ռազմական, անվտանգային…Հիմա այդ երաշխիքների զգալի մասը ոչնչացված է, տարածքներ ենք կորցրել, բանակն է թուլացել, թուրքը եկել-կտրել է մեր ճանապարհները, ու թուրքը կանգ չի առնելու: Բայց կապիտուլյացիան մեր պարագայում չի աշխատելու… Օրինակ, Ճապոնիան հանձնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, Գերմանիան հանձնվեց, կապիտուլյացիոն ակտեր ստորագրվեցին, բայց հաղթող կողմը նպատակ չուներ ոչնչացնել ոչ Ճապոնիան, ոչ Գերմանիան՝ որպես պետություն, ոչ էլ ջնջել ճապոնական եւ գերմանական ժողովուրդներին:

Իսկ Թուրքիան ունի Հայաստանը ոչնչացնելու եւ հայ ժողովրդին այս տարածաշրջանից արտաքսելու, բնաջնջելու նպատակ…Եվ եթե մենք Հայաստանից հեռացանք, հայ ժողովուրդը մի քանի տարի հետո ձուլվելու է, դառնալու է ասորիների պես մի համայնք, որը ռեւանշի շանս չի ունենալու պետականություն ստեղծելու: Իսկ մենք ստեղծել ենք պետություն, «դե յուրե» այն կա, եւ պետք է կառչենք այդ պետությունից, կառչենք մեր երկրի ամեն քառակուսի մետրից, որովհետեւ տարածքը, հողը ամենակարեւոր բան է որեւէ պետական գոյացության համար»,-ասաց քաղաքագիտության դոկտորը: Արմեն Այվազյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի փրկությունը Հայաստանի կործանման մեջ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930