Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի հաջողության պատմություն-Հարդարելով տրամադրությունը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2021 19:35

Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ «ՀերմիՆա» գեղեցկության սրահը հիմնադրել է 5-6 տարի առաջ: Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ հավաքել են պրոֆեսիոնալ աշխատակազմ եւ սկսել ծառայություններ մատուցել՝ առաջնորդվելով «Հարդարում ենք տրամադրությունը» կարգախոսով:

«Երեւի նկատել եք, երբ կնոջ տրամադրությունը վատ է, նա կամ խանութ է  գնում, կամ գեղեցկության սրահ: Դրանք կնոջ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ ձեւերից են: Մենք էլ որոշեցինք՝ հարդարում ենք տրամադրությունը»,- ասում է Հերմինեն:

Այսօր գեղեցկության սրահը հաճախորդների պակաս չունի: Առաջիկա պլաններում ցանցի ստեղծումն է եւ ուսումնական կենտրոնի հիմնադրումը: Դասընթացավարի փորձ եւս կա: Ավելին, Հերմինեն հասցրել է հաջողությամբ մասնակցել եւ ելույթներով հանդես գալ տարբեր մոտիվացիոն նախագծերի շրջանակներում:

«Ամերիկյան դեսպանատան հետ աշխատելուց հետո մի հետաքրքիր առաջարկ ստացա GIZ-ից, որոնք ինձ ընտրեցին կին հերոս, իրենք ուսումնասիրել էին իմ անցած ճանապարհը ու ես սլայդերի միջոցով ներկայացրեցի իմ աշխատանքները, բավականին կանանց ոգեւորեցի ու շատ-շատերը որոշեցին իրենց բինզեսը հիմնել»,- եզրափակում է նա:

Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ  Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:

Կոնվերս բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակ՝

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930