Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաբկեն Հարությունյան. «Այս իշխանության վախն այնքան մեծ է, որ իրենք վստահաբար գաղտնալսում են նաեւ հենց իրենց տարբեր պաշտոնյաների»

Նոյեմբեր 26,2021 19:25

Թե ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ իշխանության համար հնարավոր իսրայելական մասնավոր ընկերությանը Հայաստանում գաղտնալսումներ իրականացնելու պատվեր տալու համար, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը «Հայելի» ակումբում պատասխանեց. «Վախերը: Բայց իշխանության վախն այնքան մեծ է, որ իրենք վստահաբար գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին, այլեւ հենց իրենց տարբեր պաշտոնյաների:

Այս ծրագիրն ինչպե՞ս է աշխատում: Այն հեռախոսները, որոնք վարակված են «Pegasus» վիրուսով, իրենք կարող են սեղանին դրված հեռախոսով ձայնագրել, նկարել: Այսինքն, եթե դու քո տանը նստած շփվում ես ընտանիքիդ անդամների հետ, հնարավոր է միացնել հեռախոսի տեսախցիկը, նկարահանել, միկրոֆոնը միացնել՝ ձայնագրել: Սա նորագույն գաղտնալսող ծրագիրն է ու էականորեն տարբերվում է մինչեւ հիմա եղածներից: Եվ այդ ամբողջ տեղեկատվությունը գնում՝ հասնում է իսրայելական ինչ-որ կազմակերպության, հետո միայն այնտեղից հասնում քեզ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930