Նոյեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը դրամաշնորհային վկայականներ հանձնեց Երևանի 12 դպրոցներին։ Այս դրամաշնորհների շնորհիվ այդ դպրոցները կհիմնեն և կգործարկեն էկո-ակումբներ, որոնց միջոցով իրենց սաներին կտրամադրեն ոչ-ֆորմալ բնապահպանական կրթություն։
Վկայականները հանձնվեցին Երևանում կայացած «Դեպի ավելի մաքուր և կանաչ քաղաքներ» միջազգային համաժողովի ընթացքում: Համաժողովը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ուժեղացնել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում քաղաքային կառավարումը՝ հիմնված հասակակիցների ուսուցման, քաղաքացիների ավելի մեծ մասնակցության և միջազգային լավագույն փորձի ինտեգրման վրա:
EU NEIGHBOURS east