Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նոյեմբերի 9-ից Տեսչական մարմնի աշխատակիցները Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ իրականացնում են վերահսկողական շուրջօրյա միջոցառումներ, որոնց ընթացքում ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք և կանխարգելել ապօրինի որսի 1 դեպք։
Հայտնաբերված ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենան ընդհանուր 12խմ վառելափայտով տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ փամփուշտը և լուսարձակն առգրավված են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ միջոցառումները շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին